Իսկ ո՞ր թիմում չկան թեւեր, բայց չպետք է լինեն այնպիսի թեւեր, որոնք խանգարում են, օրինակ,  բարձրախոսը բռնելուց:  Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի ներսում տիրող իրավիճակին:

«Թեւեր կարող են լինել մտածողության, ապագայի մասին պատկերացումների, բայց դրանք չեն կարող խանգարել մեր երկրի կայուն ընթացքին: Եթե այդպիսի մտահոգություն ունի, Փաշինյանը կկանխի այդ ամենը»,-ասաց նա:

Անդրադառնալով խոսակցություններին, որ ինքը կարողացել է տարբեր ուժային կառույցներում իր մրդկանց նշանակել, իր թիմերը ձեւավորել եւ ինչ-որ պահի կարող է նաեւ իշխանության փոփոխության հարց բարձրացնել, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Լո՞ւրջ եք ասում: Ուրեմն դուք իմ կերպարը լավ չեք ուսումնասիրել: Որպեսզի լավ հասկանաք իմ կերպարը, նայեք «Մարտի 1»-ի մասին Տիգրան Պասկեւիչյանի եւ Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, որտեղ հիմնական կինոյի տղեն ես եմ եղել, չնայած միայն իմ ձայնն է լսվել: Մենք այսօրվա վարչապետի հետ անցել ենք մի ճանապարհ, որն ուրանալ հնարավոր չէ:

Դուք այլ կերպար եք ուզում ստեղծել, չկա այդ կերպարը, դա անհնար է: Եթե ես այդ ճանապարհով գնայի, ես պետք է այստեղ չլինեի: Ժամանակին ինձնով շատ անհանգստացել է եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, բայց որեւէ բանի հասե՞լ են: Չէին կարող հասնել: Ինչի՞ ինձ վնասելու ցանկություն չեն ունեցե՞լ, ոնց կարող էին չունենալ, ունեցել են»: