Բոլորն էլ կարող են դառնալ քննադատության սուբյեկտ եւ ես չեմ կարծում, որ այդտեղ վատ բան կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ի փակ հանդիպմանը իր հասցեին եւս քննադատություն հնչել է:

«Ավելին ասեմ, ինձ չեն քննադատել, բայց ես նույնիսկ չգիտեմ՝ դա լավ է, թե վատ: Միգուցե ավելի լավ է՝ քննադատեն, ես 1-2 բան փոխեմ, կամ հակադարձեմ, ասեմ, որ ես ավելի ճիշտ եմ, քան, օրինակ, այդպես մնա, կուտակվի»: