Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:

Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց իրեն առաջադրելու համար: Վստահեցրեց` Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու ու այդ պաշտոնում նշանակվելու դեպքում ողջ մասնագիտական գիտելիքները կներդնի, որ հանձնաժողովը աշխատի բնականոն:

Նա ասաց նաև, թե կանի ամեն ինչ, որ ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնի:

Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը ՀԾԿՀ անդամ է եղել իսկ պատերազմից հետո նշանակվել է Կոտայքի մարզպետ՝ մինչեւ 2021 թ․ մայիս։

Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամն է, եւ ՀԾԿՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը, ըստ մամուլի լուրերի, ՔՊ-ում չեն ողջունել:

Հիշեցնենք, որ 2019 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Գարեգին Բաղրամյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել դեռ հոկտեմբերի 10-ին։