Twitter փոխում է իր ինտերֆեյսը, որը միկրոբլոգի ծառայությունն ավելի կմոտեցնի «հասարակ մարդուն»:

Նոր տարրերը ծառայությունն ավելի պարզ ու հարմարավետ են դարձրել օգտագործողների համար. մենյուն  միանման է բոլոր պլատֆորմների համար. լինի սեղանի համակարգիչ , թե` սմարթֆոն:

Հաղորդագրություն ուղարկել ու լուսանկարներ տեղադրել կարելի է ցանկացած բաժնից: Էջի վերին անկյունում «ես»-ը սեղմելու դեպքում, կարելի է պատմել սեփական հետաքրքրությունների մասին, լուսանկար ու հղումներ տեղադրել, նաեւ դեպի սեփական կայք կամ բլոգ, գրում է «Կոմպյուլենտա»-ն:

Twitter-ի կատարելագործված ինտերֆեյսը հասանելի կլինի մոտակա շաբաթներին: