Ուկրաինական ֆեմինիստական FEMEN շարժման ակտիվիստները մերկ կրծքով են պաշտպանել ռուսաստանյան ընդդիմությանը, որն արդեն մի քանի օր է ինչ բողոքի ցույցեր է անցկացնում խորհրդարանական ընտրությունների կեղծիքների դեմ:

Այդ նպատակով Մոսկվա ժամանած երեք աղջիկներին չի կանգնեցրել նույնիս դեկտեմբերյան ցուրտը: Նրանք մերկացել են Սուրբ Փրկչի եկեղեցու մոտ, կոնքերին փաթաթել են Ռուսաստանի դրոշի տեսքով պարկերի կտորներ: Բոլոր աղջիկների մարմիններին նկարված է եղել ուղղափառ խաչ:  Բացի այդ, նրանցից մեկի ձեռքին եղել է մտրակ, որը, ամենայն հավանականությամբ, խորհրդանշել է ռուս ժողովրդի կեղեքվածությունը:  Աղջիկների ձեռքին եղել են պաստառներ, որոնց վրա անգլերեն եւ ռուսերեն գրված է եղել: «Աստված, քշիր թագավորին», հայտնում է «Ռադիոսվոբոդա»-ն:

Սակայն ֆեմենիստուհիները երկար չեն մրսել, քանի որ եկեղեցուց դուրս են եկել անվատնգության աշխատակիցները եւ փորձել են կարգի հրավիրել աղջիկներին եւ փակել նրանց մերկ մարմինները, սակայն ապարդյուն: Աղջիկներն արագ հագնվել եւ իջել են մետրո միայն այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները սպառնացել են ոստիկանություն կանչել: