Շոկի մեջ եմ, իմ վատ երազում էլ չէի տեսնի, չէի պատկերացնի, որ մեր Ազգային ժողովը կարող է գերիների հարցը դարձնել ոչ միայն իմ ու քո հարց, այլ մերժի ուղղակի։ Այսպես կարող էր լինել Միլի մեջլիսում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն տապալեց «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի ընդունումը:
Նա նշեց, որ ռազմագերիների հարցն արժանապատվության հարցն է, անգամ մարդկանց լեզուն պտտվում է ասի՝ «ընդդիմությունը դա անում է՝ թքած ունենալով նրանց ճակատագրի վրա»։
«Այսինքն մենք այնտեղ ունենք մեզ մոտիկ ընկերներ, մեր Գեղամ Մանուկյանը ուրեմն թքած ունի՞ իր եղբոր ճակատագրի վրա։ Ես թքած ունեմ մեր Բյուրոյի ընկերոջ՝ Դավիթ Իշխանյանի ճակատագրի վրա՞։ Լավ, կարելի է այդ աստիճանի անամոթ հայտարարությունել անե՞լ։
Իմ մոտ արդեն խորանում է այն տպավորությունը, որ մեր իշխանությունները պատանդ են Ադրբեջանի իշխանությունների ձեռքին։ Սրանք սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Այս ամենը հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել»,- նշեց նա։
Արմեն Ռուստամյանն ասաց, որ այս հայտարարության մեջ որևէ ներքաղաքական խնդիր չկա։
«Շատ տարաձայնություններ ունենք իրենց հետ, բայց իշխանությանն ուղղված որևէ մեղադրանք չկար դրա մեջ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։











