Որմզդեղնը թափանցել է ընկերության ավտոտնակ Շվեդիայում և կոխկրտել է երեք BMW ավտոմեքենա՝ փախչելուց առաջ ընկերությանը նյութական լուրջ վնաս պատճառելով, հայտնում է UPI-ն։
Schmiedmann ընկերության տնօրեն և BMW-ի գծով մասնագետ Վիկտոր Էրտեգրենն իր նավակը հանձնում էր Գյոթեբորգի ծայրամասում տեղակայված ընկերության ավտոտնակ՝ պահպանության, երբ ականջին բարձր ձայներ ընկան։
Էրտեգրենը պարզել է իրարանցման պատճառները և հայտնաբերել, որ որմզդեղնը թափանցել է ավտոտնակ և սկսել է ոտքի տակ տալ կայանված BMWավտոմեքենաները, այդ թվում՝ վերականգնված BMW 850i-ն:
Ընկերությունը միջադեպի տեսանյութը հրապարակել է YouTube-ում։
Որմզդեղնի այցելության ժամանակ ոչ մի մարդ կամ կենդանի չի տուժել, և վիթխարի գազանն ինքնուրույն լքել է ավտոտնակը` մոտավորապես 20 դոլարի վնաս պատճառելով:











