Ոստիկաններն ու մանկապարտեզի աշխատակիցները շփոթմունքի մեջ ընկնել, երբ Ճապոնիայի հարավ-արևմուտյան հաստատությունից սկսել են մանկական կոշիկներ անհետանալ:
Զարմանալին այն փաստն էր, որ գողացել էին ոչ թե զույգ կոշիկ, այլ մեկական աջ կամ ձախ թայը։
Մանկապարտեզի տնօրենը ոստիկանություն է դիմել նոյեմբերի սկզբին, երբ 10 երեխաներին պատկանող 15 կոշիկ է անհետացել։ Հաջորդ օրը ևս երեք կոշիկ է անհետացել, իսկ մյուս կոշիկները, որոնք երեխաները կրում են միայն ներսում, հայտնաբերվել են հատակին թափթված։
Նոյեմբերի սկզբին տեղի ունեցած երկու միջադեպերի վերուծությունից հետո ոստիկանությունը երեք տեսախցիկ է տեղադրել՝ հուսալով, որ գողը այլևս չի համարձակվի նման փորձեր անեոլ, գրդում է Mainichi Shimbun պարբերականը:
Երբ նոյեմբերի 11-ի գիշերը Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Կոգա Սիթիի Gosho Kodomo-en մանկապարտեզից կոշիկ անհետացավ, քննիչները նայել են տեսախցիկների տեսագրությունները՝ ենթադրելով, որ վերջապես բռնել են կոշիկի գողին:
Սակայն պարզվել է, որ հանցագործը չորքոտանի, նարնջագույն-դարչնագույն մորթի ու սուր ճանկեր ունի։
Տեսախցիկի կադրերը ցույց են տվել, որ դրա նախորդող գիշեր պատի հետևից մի աքիս է հայտնվել, քայլել մանկական կոշիկների պահարանները և երախով ճանկել մեկ սպիտակ կոշիկ՝ ընդամենը 10 վայրկյանում:
Չիկուշի Ձյոգակուեն համալսարանի պրոֆեսոր Հիրոսի Սասակին պատմում է, որ կոշիկները գողացած աքիսը, ամենայն հավանականությամբ, նոր էր ծննդաբերել և, հաշվի առնելով կենդանու զգայունությունը ցրտի նկատմամբ, կոշիկներն օգտագործում է ձմռանը իր բույնը «հյուսելու» համար:
Սակայն կոշիկների գտնվելու վայրը դեռևս անհայտ է, և մանկական կենտրոնում հույս ունեն կանխել դեպքերի կրկնությունը՝ որպես «հանցագործության կանխարգելման միջոց»՝ գիշերները կոշիկի դարակները ցանցապատելով:











