Նոյեմբերի 15-17-ը ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Թիրախում երթևեկության կարգազանց մասնակիցներն էին, նրանք, ովքեր կոպտորեն խախտում են երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ։
ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 22՝ «ՎԱԶ 2121 Նիվա», 6՝ «Լադա Պրիորա» և մեկական «Ֆերարի» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են լինելու։











