Կինոթատրոններում ամենաշատ դիտված ֆիլմերի առաջին հորիզոնականում է «Մթնշաղ. Լուսաբաց 1»-ը, սակայն, կանխատեսումների համաձայն, առաջիկայում այն իր տեղը կզիջի «Ամանորյա նախօրյակ» ֆիլմին։ Ըստ ամերիկյան Box Office Mojo-ի տվյալների՝ 3505 կինոթատրոններում ցուցադրվող` «Ամանորյա նախօրյակ»-ը անկասկած կգրավի առաջին տեղը, իսկ «Դայակ» ֆիլմը կգրավի երկրորդ հորիզոնականը։ Նշենք, որ «Մթնշաղ. Լուսաբաց 1»-ը արդեն երեք շաբաթ է բոքս օֆիսում զբաղեցնում է առաջին տեղը։

Որոշ մասնագետների կարծիքով՝ «Ամանորյա նախօրյակ»-ը «Վալենտինի օրը»-ը ֆիլմի շարունակությունն է, երկու ֆիլմում էլ դեպքերը տեղի են ունենում երկու շատ ռոմանտիկ տոների ժամանակ եւ երկուսի ռեժիսորն էլ Գարի Մարշալն է։ 2010 թվականին Վալենտինի օր-ը համանուն տոնի շաբաթվա ընթացքում ավելի քան 56,3 միլիոն դոլարի տոմս վաճառվեց։ Իր համանուն տոնից 3 շաբաթ շուտ դուրս գալով կինոթատրոններ «Ամանորյա նախորյակ»-ը ավելի քիչ շահույթ կբերի մեկնարկի ժամանակ։

«Դայակ»-ը ֆիլմը Ջոնահ Հիլի առաջին դեբյուտային ֆիլմն է։ Կինոնկարը ակամայից դայակ դարձած ուսանողի մասին է, որն իր կամքին հակառակ պետք է խնամի հարեւանի երեխաներին։ 

Մուլտֆիլմերի շուկայում առաջիկայի անակնկալներից կլինի «Ծովահեններ. Ավազակների բանդան» բրիտանական մուլտֆիլմը։ Աշխարհի բոլոր ծովերից Լոնդոն են ժամանում չարագործ ծովահենները՝ որոշելու տարվա լավագույն ծովահենին։ Մրցանակաբաշխությանը ամեն կերպ առաջին տեղը գրավելու աննկուն պայքար է ծավալում նաեւ Հյու Գրանտի մարմնավորած ծովային ավազակը։ Նշենք, որ 3D ֆորմատով մուլտֆիլմի  պրեմիերան կկայանա մարտի 30-ին։