ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտակարգ հայտարարություն է արել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ՌԴ նախագահը մեկնաբանել է Ուկրաինայի կողմից ռուսական տարածքով արևմտյան հեռահար զենքի կիրառումը։
Ըստ ՌԴ նախագահի՝ առանց այն երկրների մասնագետների, որտեղ դրանք արտադրվել են, անհնար է Ռուսաստանի Դաշնության տարածքում օգտագործել հեռահար զենք:
«Ուկրաինայի հակամարտությունը համաշխարհային բնույթի տարրեր է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո», -շեշտել է ՌԴ նախագահը։
Պուտինը միաժամանակ նշել է, որ ռուսական զորքերը առաջ են շարժվում մարտական բախման ամբողջ գծով։ «Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն»,- նշել է նա։











