ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ՔՊ նիստի ժամանակ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ վիճելու մասին լուրերը անվանեց «լուրջ հերյուրանք ու սուտ» եւ հերքեց, որ նման բան է եղել:

Հարցին, թե արդյոք Աղազարյանը Սասուն Միքայելյանին ասել է, որ միլոինատեր է, Միքայելյանը ասաց, որ դա սուտ է. «Ոչ, սուտ է դա, Հովիկ Աղազարյանն իմ ընկերն է»:

Ավելի վաղ մամուլը գրել է, որ ՔՊ նիստերից մեկի ժամանակ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը վիճել են: