Վրաստանում իրավիճակը գնալով ավելի է սրվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոն Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին:
Նշենք, որ նախօրեին Վրաստանի վարչապետը հայտարարել էր՝ Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի, նաեւ մինչև 2028 թվականի ավարտը հրաժարվել են ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից։
«Վրաստանում իրավիճակը գնալով ավելի է սրվում: Ես կողմնակիցն էի այն գաղափարի, որ միգուցե, ընտրություններից հետո սթափ գնահատելով միջազգային իրավիճակը, տարածաշրջանային գործընթացները Բրյուսելում կհասկանան, որ Վրաստանին պետք է պահել եւ զիջումների հաշվին պետք է վերականգնել հարաբերությունները, սակայն մենք տեսնում ենք, որ Բրյուսելում թե Եվրահանձնաժողովում, թե Եվրոպառլամենտում այս իշխանութունների նկատմամբ էլ ավելի է քննադատությունը շատանում: Արդեն մենք տեսնում ենք, որ այսօրվա ելույթով Վրաստանի վարչապետը մեղադրեց ԵՄ դեսպանին ապատեղեկատվություն տարածելու մեջ եւ նույնիսկ ասաց, որ եթե շարունակի խառնվել Վրաստանի ներքին գործերին, իրենք դիվանագիտական լուծում կտան դրան: Պարզ է՝ դիվանագիտական լեզվից թարգմանած, միգուցե պահանջեն դեսպանի փոփոխությանը, հետկանչմանը: Ուստի, այստեղ մենք տեսնում ենք, որ մինչեւ հունվար ամիս, քանի որ մինչեւ այդ նոր Եվրահանձնաժողով կձեւավորվի, նաեւ Սպիտակ տանը նոր նախագահը կլինի: Պետք է հստակ ֆիքսենք, որ Վրաստանը ցանկութուն ունի Եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելու, Վրաստանը ԵՄ-ն պատկերացնում էր մինչ 2022 թվականի ԵՄ, բայց այսօր ԵՄ-ն փոխվել է Ուկրաինայի պատերազմից հետո, եւ այն 9 պայմաններից մեկը, որը դրվել էր Վրաստանի իշխանությունների առջեւ, նաեւ խոսում էր այն մասին, որ Վրաստանի կառավարությունը պիտի իր արտաքին քաղաքականությունը մոտեցնի ԵՄ արտաքին եւ անվտանգային քաղաքականությանը: Ինչը նշանակում է, որ բավարար չեն համարում Վրաստանի մոտեցումները Ուկրաինայի պատերազմում, Վրաստանի դիրքորոշումը ՌԴ նկատմամբ եւ այլն: Ուստի այս պարագայում այս իշխանության քայլերը կարելի է բացատրել հետեւյալ կերպ, որ իրենք տեսնելովմ որ Բրյուսելի գերակա ուղղությունները փոխվել են, իրենք չեն կարող այդ նախապայմանները իրականացնել չվնասելով իրրենց շահերին, տնտեսության, աշխարհաքաղաքական խնդիրներկարող են առաջանալ րենց նկատմամբ, այս ամեն ինչը տեսնելով իրենք դադար են վերցնում, չհրաժարվելով այս ուղուց, բայց ասելով, որ մինչեւ այս մոտեցումը կա մենք միգուցե չնախաձեռնենք բանակցությունները: Նույնիսկ վարչապետը ասաց, որ եթե իրենց առաջարկեն իրենք այսօր էլ կսկսեն բանակցությունները եւս կստորագրեն, բայց իրենք թույլ չեն տա, որ այդ բանակցությունները լինեն շանտաժի գործիք իրենց նկատմամբ»,-ասաց վրացագետը:
Նրա խոսքով՝ այստեղ բնական իրավիճակ է ստեղծվում, երբ որ մի պետություն, ցանկանալով լինել մի միջազգային կառույյցի մաս, հասկանում են, որ իրենց առջեւ դրված նախապայմանները չեն կարող իրականացնել:
«Եթե մենք աշխարհաքաղաքական մոտեցումներից, պարզաբանումներից, պիտակավորումներից եւ նարատիվներից դուրս ենք գալիս, տեսնում ենք, որ Վրաստանը այն չէ, ինչ ցցանկանում է Բրյուսելը, եւ Բրյուսելն էլայն չէ, ինչը ցանկանում են Վրաստանում: Բոլորը պետք է դա ընդունեն որպես նոր իրավիճակ եւ դրան ադապտացվեն: Մեզ էլ այս ամենը կարող է անդրադառնալ եւ այս նոր իրավիճակը չի կարող չազդել մեզ վրա, ՀՀ-ԵՄ գործընթացի վրա անուղղակի կարող են տարբեր պրոցեսներ լինել եւ այստեղ շատ կարեւոր է զգույշ քայլեր անելը»,- ասաց նա:











