Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվում է։

Օրակարգում ընդհանուր առմամբ 9 հարց է։ Գրեթե բոլորը կքննարկվեն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։

Այժմ քննարկվում է «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ։