Ես ոչինչ չեմ բացառում, այդ թվում արտահերթ ընտրությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Հիմա, երբ ամբողջ աշխարհում խախտված են միջազգային իրավունքի բոլոր նորմերը, այսինքն որևէ միջազգային կանոն չի աշխատում, ով որ ինչ կարողանում է՝ անում է և ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կլինի, երբ կլինի: Այսպես կոչված կառավարելի քաոսը շատ դեպքերում, հա, կառավարելիության շրջանակներից դուրս է գալիս»,-ասաց նա:
Հարցին՝ եթե ֆորսմաժորային իրավիճակ լինի, Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ որեւէ երկրում քաղաքական ապաստան գտնել, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Դե, եթե Մակրոնի թևը ընկած ման է գալիս, կարծում եմ առնվազն Ֆրանսիայում կկարողանա: Նիկոլ Փաշինյանը կկարողանա, իսկ մնացածը կկարողանա՞ն, թե չէ, այ սա է խնդիրը»:











