Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով դեկտեմբերի 3-ին Օշականում ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ տանը մարիխուանա ունի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան խուզարկությամբ հայտնեբերվել է 24 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։

Համայնքային ոստիկանները դեկտեմբերի 4-ի առավոտյան նույն կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 64-ամյա մի տղամարդու։

Նա նույնպես հայտնել է, որ տանը մարիխուանա է պահում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 20 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։