Ես մի տարի Գյումրու փոխքաղաքապետ եմ աշխատել, խնդիրներին շատ լավ տեղյակ եմ, մարզի խնդիրներից էլ տեղյակ եմ, քանի որ երկու տարի պատգամավոր եղած ժամանակահատվածում մեր համայնքների ղեկավարների հետ աշխատել եմ: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը:
«Ամենագլխավոր խնդիրներից մեկը անօթևանների խնդիրն է, երկրաշարժից հետո մինչև հիմա կան մարդիկ, որոնք ցավոք բնակվում են տնակներում: Մենք ոնց որ թե վաղը լավ լուր ենք ունենալու նաև վթարային շենքերի հետ կապված: Ես հիմա գնում եմ Գյումրի, այնտեղ խորհրդակցություն ենք ունենալու ու կառավարությունով նաև մեր գործընկերների հետ քննարկում ենք ունեցել, վթարային շենքերի հարցում լավ լուր ենք ունենալու: Հիմա չեմ ուզում շտապել, հասնեմ այնտեղ հասկանանք ինչ իրավիճակ է, մեր քաղաքացիները կիմանան»,-ասաց նա:











