Ես վստահ եմ, որ չեմ մեղադրվի ոչ մի բանի մեջ. դատախազությունը կպարզաբանի ամեն ինչ: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ ՊՎԾ-ն 1 մլրդ դրամից ավելի չարաշահում է հայտնաբերել մարզիպետարանի աշխատակազմում:
Անդրադասռնալով նրան, որ առանց պատճառներ նշելու վարչապետը պաշտոնանկ է անում պաշտոնյաներին, մի օր իրեն էլ կարող է ազատել, նա արձագանքեց. «Բոլորն էլ մի օր ազատվելու են, ոչ մեկը հավերժ չի մնում նույն պաշտոնին: Ծրագրերը հաջորդը կշարունակի, դրա մեջ ոչ մի տրագեդիա չկա»,-ասաց նա:
Խոսելով ցածր աշխատավարձներից, մարզպետն ասաց. «Աշխարավարձերի բարձրացման պահանջ միշտ կա, բայց կարծում եմ՝ մեր ֆինանսներն այնպիսին են, որ այս տարի ճիշտ չի լինի աշխատավարձ բարձրացնելը»:
Հիշեցնենք, որ ՊՎԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Կոտայքի մարզպետի աշխատակազմում 1 մլրդ 70 մլն դրամի խախտումներ կան:











