Ալիեւը սպառնում է Հայաստանին՝ ձգտելով գրավել ոչ միայն Սյունիքով անցնող միջանցքը, այլեւ ողջ Սյունիքը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
«Ինչպե՞ս են պատրաստվում Հայաստանի իշխանությունները հետ մղել այդ հավանական հարձակումները։ Ինչպե՞ս են զինվել այս տարիների ընթացքում»,- հարցրեց նա։
Նրա գնահատմամբ, եթե ադրբեջանցիները բնակեցվեն Հայաստանում, ինչպես պահանջում է Ալիևը, ապա Բաքուն կօգտագործի ցանկացած պատրվակ՝ պահանջելու իր ոստիկանական ուժերն ու բանակը Հայաստան մտցնել։
«Այս ամենի ֆոնին Հայաստանի իշխանությունները քաղաքականություն չունեն, նրանք ծաղրածուությամբ շեղում են հասարակությանը, որպեսզի հետագա զիջումների գնան նրա թիկունքում։ Նույնը արվել է նաեւ Արցախի հանձնման ժամանակ։ Հետո բոլորը պնդում էին, որ «հանգիստ ենք ապրելու», բայց մենք հանգիստ կյանքով չենք ապրել»,- ընդգծեց Խաչիկյանը։
Ալիևը սպառնում է Հայաստանին՝ ձգտելով գրավել ոչ միայն միջանցքը, այլև ողջ Սյունիքը. քաղաքագետ
Հասանելի է
русскийԹեմա











