Ի հակառակ բոլորի, շեշտում եմ, որ մենք ավելի ամրապնդվել ենք, ավելի փոխվստահությունը բարձրացել է եւ ընդհանրապես ներթիմային խնդիրներ այս պահին մենք չունենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
«Մենք խնդիր ունենք, որը կարող է վերաբերել բարեվարքության նորմերին, դա կարող է վերաբերել էթկայի նորմերին, որոնք ԱԺ-ն պետք է կառուցի եւ ունենա, էթիկայի հանձնաժողով ունենա վերջապես: Այսինքն ինտիտուտներ պետք է ստեղծվե, որպեսզի նման իրավիճակներում մենք չդառնանք հասարակության կողմից քնանդատվող սուբյեկտ»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ այլակարծության համար պատգամավոր Հակոբ Ասլանյանին անմիջապես հեռացրեցին ՔՊ խմբակցությունից եւ կուսակցութունից., Մինասյանը ասաց, որ Ասլանյանը առաջինը պետք է իր մտահոգությունները թիմում հայտներ, փորձեր ինչ-որ կերպ պատասխաններ ստանալ, ոչ թե հարցազրույցի միջոցով բարձրացներ այդ հարցերը:
«Մանդատը ոչ մեկ չի պարտադրում դնել: Շատ կարեւոր դրույթ կա, ձայներ ստացել է ընտրողի կողմից քաղաքական թիմը, կուսակցությունը եւ կուսակցության ղեկավարի առաջնորոդությամբ ենք ստացել ձայներ: Եւ երբ որ այդ ձայները ստացած պատգամավորը չի կրում այդ արժեքները, որը որ ստացել է այդ խմբակցությունը եւ կուսակցությունը, ապա առնվազն էթիկապես չի պահել մանդատը, ասել կքվեարկեմ, ինչպես ՔՊ-ն է քվեարկում, այսինքն զուտ քո տե՞ղն ես պահում ԱԺ-ում, թե որպես կուսակցություն, թիմ անելիք ունես, որպես մեկ մանդատ դու ի՞նչ բարոյական նորմ ունես պահելու, ասելու ես անկախ պատգամավոր եմ»,-շեշտեց նա:











