Գյումրին ազատ տնտեսական գոտու վերածելը նախ ունի վերջապես աղետի գոտի հասկացությունից ձերբազատվելու խնդիր, եւ նաեւ դառնալու զարգացման գոտի: Այս մասին Քաղաքի զարգացման ծրագրի վերաբերյալ Գյումրիում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թեւանյանը: 
«Երկրորդը այն բոլոր հնարավորություններն են, որը Գյումրին ունի ազատ տնտեսական գոտու վերածվելու: Ես գիտեմ, որ այդ թեման բազմիցս քնարկվել է սկսած 1988 թվականի երկրաշարժից հետո եւ բոլոր հետագա տարիներին, նույնիսկ վերջին շրջանում որոշումներ են կայացվել, քննարկվել է հարցը, բայց դեռ ամբողջական մոտեցումը դեռ չկա: Ես կարծում եմ՝ այդ հնարավորությունները պետք է ստեղծվեն Գյումրիի համար, որովհետեւ ոչ միայն այն, որ Գյումրին երկրաշարժից տուժած գոտի է, այլ նաեւ այն, որ Գյումրին ունի եւ աշխահագրորեն եւ իր ենթակառուցվածքներով բոլոր այն հատկությունները, որով դառնում են ազատ տնտեսական գոտի: Առաջինը դա տրանսպորտային հանգույց համակարգն է, Գյումրիում կոնկրետ մենք ունենք ե΄ւ օդանավակայան,  ե΄ւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի կարեւոր կետ, ե΄ւ երկաթգիծ, այսինքն ենթակառուցվածքները առկա են, նաեւ կադրային հնարավորություններն են առկա»,-ասել է նա:

Թեւանյանը նշում է, որ Գյումրին կարող է դառնալ ինչպես տրանսպորտային հաբ, նաեւ ապրանքների պահեսատավորման կենտրոն: 
 Մանրամասները՝ տեսանյութում: