Ադրբեջանի պետական նավթային ընկերության աշխատակիցները քանդում են Ադրբեջանի Բինեգեդի շրջանում կառուցված շինությունները: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ աշխատանքները սկսվել են դեկտեմբերի 14-ից: Մի քանի օր առաջ հայտարարել են, որպեսզի բնակիչներն ազատեն այդ բնակարանները: Պետական նավթային ընկերության մամուլի ծառայության պետը հայտնել է, որ այդ տարածները գտնվում են «Բենեգեդի Oil» ընկերության կառավարման ներքո: Ընկերությունն էլ որոշել է քանդել այդ տարածքներում ապօրինաբար կառուցված տները: «Ազադլըգ»-ը հայտնում է, որ այդ գործողությունների դեմ հանդես են եկել տեղի բնակիչները, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրանց միջամտել ու խոչընդոտել ընկերության աշխատակիցների գործին:











