Այո, աղբը գոյացնում է ոչ թե քառակուսի մետրը, այլ բնակվող մարդը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-իօն, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն որոշել է փոխել աղբահանության վճարներ գանձելու կարգը եւ այն հաշվարկել ըստ քմ-ների:

«Մենք լսեցինք պատասխանը, որ դա ընդունված մոդուլ է, որ որ նախկինում էլ է հաշվարկվել: Դատելով այսօրվա գրանցումների և քվեարկությունների պատկերից, որոումը կանցնի, քանի որ ՔՊ-ն այսօրվա իր կողմերը ապահովել է»,-ասաց նա:

Անդրադառնալով Տիգրան Ավինյանին անվստահությունբ հայտնելու հնարավորությանը, Աբգարյանն ասաց. «Երբ նման հնարավորություն լինի և ընդդիմության ներսում հաջողվի կոնսենսուս ձեռք բերել, որպեսզի ունենանք այդ անհրաժեշտ ձայները, ապա կանենք: Այս պահի դրությամբ մենք չունենք, մեզ պետք են երեք ընդդիմադիր խմբակցությունների ձայները, որ միահամուր պատրաստ լինեն գնալ այդ քայլից: Բացի այդ, երկրորդ հարցն այն է, որ միասնական թեկնածու պետք է առաջադրվի, այսինքն դա այդպես արագ, հեշտ գործ չէ»: