Փաշինյանն անազնիվ է ոչ միայն նրանով, որ խաբել է հանրությանը և չի խոստովանել, որ ինքն Արցախը Ադրբեջանին հանձնելու գաղափարական ջատագովն է, ինչի մասին նրա իշխանության ներկայացուցիչները սկսեցին խոսել միայն 2021 թվականին., այլ նաև նրանով, որ նա հիմա էլ դրա մասին հստակ չի հայտարարում:
Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։ Նրա գնահատմամբ՝ իշխանություններն իրենք էլ են հասկանում, որ Արցախի հիմնախնդիրն ամբողջությամբ փակված չէ: Նա նկատել է, որ Փաշինյանն առաջարկել է բանավեճ անցկացնել, որի շուրջ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են արտահայտել իրենց կարծիքը 2020 թվականի պատերազմից առաջ։
«Եթե բանակցությունների թեման Արցախն Ադրբեջանին հանձնելն էր, ապա ինչո՞ւ բոլոր ներգրավված կողմերը 30 տարի սպասեցին։
2007 թվականին ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, ներառյալ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Եթե բանակցություններ են տարվել Արցախն Ադրբեջանին հանձնելու շուրջ, ապա ինչո՞ւ է ընդունվել վերոնշյալ սկզբունքը։ Ի վերջո, Արցախի անկախության հարցով հանրաքվե անցկացնելու ծրագրեր կային:
Ինչո՞ւ Ադրբեջանը խուսափեց Կազանում ստորագրել փաստաթուղթը, եթե բանակցություններ էին ընթանում Արցախը Ադրբեջանին փոխանցելու շուրջ։
Փաշինյանն ասում է, թե երբ 2018 թվականին եկավ իշխանության, ժողովրդին ամբողջ ճշմարտությունը չասաց: Այդ դեպքում ի՞նչ նպատակով է նա վերցրել իշխանությունը, հավելել է պատգամավորը:











