Մենք եկել ենք, էդ մարդուն՝ Անդրանիկ Քոչարյանին հարցեր ունենք տալու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեցին անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնք ի նշան բողոքի փակել են պողոտան:
«Չորս տարի է արդեն անցել: Նախևառաջ մի հատ իջի ծնողներին բարև տուր: Մի քիչ տղամարդկություն ունեցիր, որ զանգում են, հանկարծ չասես՝ չեմ կարողում իջնեմ:
Մենք այստեղ հավաքվել ենք, իրեն հարցեր ունենք տալու: Ինքը ձգձգեց, ձգձգեց, երկու ամիս, Հիմա պայմանավորված եկել ենք, հարցեր տանք, հարցերի պատասխանը ստանանք, թեկուզ կիսատ-պռատ լսենք, որ հասկանանք՝ ինչ է կատարվել այդ 44-օրյա պատերազմում: Էդ երեխեքը ո՞նց գնացին, զոհվեցին, ո՞նց քայլ արին, այդ երեխեքից որ մեկը փախավ, որ մեկը հետևից խփեց, չիմանա՞նք»,-ասաց ծնողներից մեկը:
Նա շարունակեց. «Մենք ասեցինք՝ տարին փակենք, հասկանանք ինչ է կատարվել, գոնե կցկտուր, բայց հասկացանք, որ կցկտուր էլ չի լինում: Մարդը չի ուզում իջնի, արհամարհում է, այնպես արհամարհենք սաղ կյանքդ իմանաս, արա»:











