ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգտվելով նրանից, որ վարակված է Քովիդով, ընթերցել է Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը: Նա այս մասին հայտնել է սոցցանցի իր էջերում տեսանյութ հրապարակելով:
«Ես պատմության փորձագետ չեմ, պատմագիտական նրբությունների մեջ չեմ կարող մտնել, բայց միանշանակ կարող եմ ասել, որ դասագիրքը հաջողված է հետեւյալ իմաստով, որ այն աշակերտներին հրավիրում է քննական իմաստով դիտարկել պատմությունը, մի բան, որը մեր իրականության մեջ շատ է պակասում, նաեւ փորձում է այսօրվա դիտանկյունից նայել իրադարձություններին եւ այդ դիտանկյունից քննարկել եւ ընկալել»,- նշել է նա:
Նա նաեւ հայտնել է, որ այս դասագրքի ընթերցումով վերահաստատվել է իր համոզմունքը, որ առարկան, որը դասավանդվում է, պետք է կոչվի Հայաստանի պատմություն, ինչի վերաբերյալ կառավարությունը որոշում կայացրել է, առաջիկայում այս վերնագրով դասագրքեր կլինեն:











