Շատ հետաքրքիր է մեզ ուղղված մեղադրանքների ծագումնաբանությունը. Ես գիտեմ, որ մեղադրանք կա ես եւ դու վերադարձել ենք լրագրողական գործունեության: Այս մասին «Ընտանեկան փոդքադթի» ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով կնոջը՝ Աննա Հակոբյանին:
Իր հերթին Աննա Հակոբյանն ասաց. «Ինչու՞ ենք սկսել ընտանեկան փոդքասթը։ Իմ պատկերացմամբ, դա մեր պատասխանատվությունն է, որ մեր մասին մարդկանց պատկերացումները համապատասխանեն իրականությանը։
Կյանքը ցույց տվեց, որ խեղաթյուրումն այնքան շատ է, որ մարդկանց մոտ իրականության ու չիրականության մեծ անջրպետ է առաջացել։ Իմ օրինակով երկար ժամանակ բախվում եմ այդ խնդրին։
Երբ անընդհատ ինչ որ մարդկանց եմ հանդիպում, տարբեր առիթներով, իրենց զարմանքն այնքան մեծ է լինում։ Քանի որ իրենց պատկերացումը, մինչև ինձ հետ հանդիպումը, իմ մասին մեծ մասամբ համապատասխանում է այն կերպարին, որ տարբեր լրատվամիջոցների գործուն ջանքերով ձևավորվել է իմ շուրջ։ Եվ մարդկանց զարմանքը, դրական իմաստով զարմանքը մեծ է լինում։ Մարդիկ իրենք են հորդորում հնարավորինս բաց լինել, որ հնարավորինս շատ մարդ ճանաչի մոտիկից, հասկանա, որ իրականությունը բոլորովին այլ է, ձևավորված կերպարն այլ է:
Ես մտածում էի՝ իմ գործն անել, մարդիկ կհասկանան, բայց էդպես չի երեւի, մենք էլ մեր բաժին պատասխանատվությունն ունենք, որ իրական ինֆորմացիան մարդկանց հասանելի դառնա»:











