2024-ը եղավ չկրակոցների տարի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Գուցե Կիրանցում  սկսված սահմանազատման  հետ էր կապված,  գուցե լուծվելիք խնդիրների հետ էր կապված դեպի խաղաղության օրակարգ: Դրանք խնդիրներ էին, որոնք խոսքով պետք է մեղմեր այն լարվածությունը, որ կարող էր բերել կրակոցների ու մարդկային կորուստների:

Մենք շատ կարեւոր ձեռքբերումներ ունենք ռազմարդյունաբերության ոլորտում: Չեմ ոզում ասել՝ ինչ հաջողություններ, բայց ընթացքի մեջ ունենք հաջողություններ, որը ոգեշնչող է: Ես կուզեի, որ դրա արտացոլումը անմիջապես տեղափոխվել զինված ուժեր, որը տեղափոխվում է: Այսինքն մեր արտադրածը անմիջապես լրացնում է  այն բացերը, որ տարիներ շարունակ եղել են՝ սկսած հանձերձանքից, վերջացրած  պաշտպանական նշանակություն ունեցող գործիքակազմ, սաղավարտից սկսած մինչեւ կրակային միջոցները, սպառազինությունը՝ մեր սեփական արտադրության»,-ասաց նա՝ հավելելով, որ 1994-ից սկսած Հայաստնը դա չի ունեցել՝ ունենալով տասնյակ տարիների հնարավորություն»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը կանխատեսեց, որ 2025-ին լարվածությունները գուցե մեծանան. «Բայց մեր իշխանության խնդիր է, որ մեր հասարակությունը ցույց տ, որ քաղաքական թիմն ունեցել է քաղաքական ծրագիր: Եվ իշխանությունը ներկայացնող, եւ ընդդիմությունը ներկայացնող ուժերի մեջ, եւ քաղաքական դաշտում գնալով ավելի սրվելու է հարցը, թե ով որտեղ պետք է հայտնվի 2026-ի ընտրությունների արդյունքում: