ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ ավարտել է «Հայոց պատմության» երկրորդ հատորի առաջին գրքի ընթերցումն ու անմիջապես անցնում է երկրորդ հատորի երկրորդ գրքի ընթերցմանը։

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հեղինակներին, բայց պատմության հետ կապված իմ դիտարկումները, որն արել եմ Ազգային ժողովի ամբիոնից ելույթների ժամանակ, մնում է նույնը։ Պետք է ասեմ, որ Հայաստանի հանրապետության դիտանկյունից չէ ստեղծված գիրքը, հակառակի հույսն էլ չունեի, որովհետև այն դիտանկյունը, որն առաջարկում եմ, լրիվ նոր է մեր իրականության համար։ Չեմ կարող չանդրադառնալ մեր իրականության մեջ տարածված մի խնդրի, պատմությունից դասեր քաղելու խնդրին։ Գրքի վերջին էջերի վրա հարց տվեցի՝ ո՞րն է այն դասը, որը մենք քաղել ու քաղում ենք պատմությունից, պատասխանը ինձ համար միանշանակ է՝ իրական Հայաստանի գաղափարախոսությունն է այն դասը, որը մենք քաղել ենք պատմությունից»,- ասել է նա։