Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր մամուլի ասուլիսում պարզաբանեց, թե ինչու էր ինքը ՔՊ նախաձեռնող խմբի երեկվա նիստին եկել մուրճը ձեռքին:

«ՔՊ նախաձեռնող խմբի նիստի ժամանակ մուրճը, որ երեւացել է, դա հատատեղը սահմանելու համար է: Անտառների սպասարկման ժամանակ կա սանիտարական հատում հասկացություն, որոշակի ձառեր հատվում են անտառի ուժեղացման համար: Իմ ձեռքին եղել է մուրճ, որով ծառերի վրա նշումներ են արվում: Էդ մուրճն ուղղակի ցուցադրելու համար տարել էի գործընկերներիս ցույց տալու»,- պարզաբանեց նախարարը: