Ոսկու շուկայի առեւտրականները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, ավարտել են իրենց ակցիան: Մինչ այդ նրանց ընդունել են կառավարությունում եւ առաջարկել են գրավոր դիմում գրել եւ շարադրել իրենց առաջարկները:

Ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով նամակ են գրել՝ պահանջելով հանդիպում վարչապետի և իրավասու գերատեսչությունների ղեկավարների հետ:

Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ դեռ չգիտեն՝ կաշխատեն այս ընթացքում, թե ոչ: Ըստ ամենայնի, ամեն կեմն ինքը կորոշի, թե ինչպես վարվել:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 13-ին, ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. Նրանք բողոքում են, որ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

Իհարկե, փաստաթղթաշրջանառություն ցույց տալու դեպքում հարկը 1,5 տոկոսից նվազում է 1 տոկոսի, սակայն ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով նրանք անհնար են համարում փաստաթղթաշրջանառությամբ աշխատելը: