«Ավինյանը ժողովրդով եկավ նստեց աթոռին, ասում էր՝ ժողովուրդն ինչ ասի, դա էլ կանեմ, հիմա ժողովուրդը դեմ է, որ ինքն այդ աթոռին է, թո՛ղ թողնի, գնա։ Մի խելքը գլխին մարդ գա, տեսնենք՝ ինչ ենք անում, էս ի՞նչ կյանք ա»։ Այսպես հանրային տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող ակցիայի մասնակիցն արձագանքեց լրագրողի հարցին՝ արդյոք իշխանությունները կլսեն քաղաքացիների ձայնն ու հետ քայլ կանեն։
«Սա ապրելու ձև ա՞, որ մենք ապրում ենք։ Թող ինքը էդ փողով ապրի»,–ասաց ակցիայի մասնակիցը՝ շեշտելով, որբ 40 հազար դրամ թոշակ է ստանում, ինչը հազիվ է հերիքում սննդին և դեղերին. հանրային տրանսպորտից օգտվելու համար ավելի թանկ վճարել չի կարող։
«Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա անձնակազմը ժողովրդի մասին չեն մտածում։ Ինքը, կնիկն ու երեխեքը արտասահման ման են գալիս, մեր երեխեքը չե՞ն ուզում էդպես ման գան, թե՞ մենակ իր երեխեքն են երեխեք։ Բոլորին ատում եմ, չեմ ուզում, որ մնան իշխանության»,–ասաց ակցիայի մասնակիցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիների հետ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա է իրականացնում։











