ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում չցանկացավ մեկնաբանել փաստը, որ Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ եւ նրան բողոքի հանրագիր է ներկայացվել:
«Հիմա հարցազրույց չեմ տալիս, գիտեմ, որ կարող եմ պատասխանել հարցերին, բայց հրաժարվում եմ: Այսօր մեկնաբանություն չեմ տալիս: Հնթացս կմեկնաբանենք»,-ասաց նա:
Նա չհստակեցրեց, թե ՀՀ ինքնիշխանությանը վերաբերող ինչ հայտարարություններ են հնչել, որից հետո դեսպան Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, հանձնվել է համապատասխան բողոքի հայտագիր:
«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:











