Ես իհարկե չեմ ուզենա անձերի անդադառնալ, սա իհարկե գլոբալ խնդիր է եւ ես իմ որակումը տվել եմ ԱԺ-ում, ասյօր էլ կարող եմ կրկնել, որ ես առմաձնահատուկ վերաբերմունք ունեմ ՀՀ զինված ուժերում ծառայող տղաների, նրանց հարազատների եւ ծնողների նկատմամբ եւ նմանատիպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր խուսափել են: Այս մասին ամփոփիչ ասուլիսին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի տղան ինչո՞ւ չի զորակոչվել բանակ:
Նա նշել է, որ անհրաժեշտ է խուսափելու հանգամանքները հիմնավորել, քանի որ ինքը բժիշկ չէ եւ չի կարող գնահատել, թե ով ինչ հիվանդությամբ է խուսափել ծառայությունից, սակայն կարող է գնահատել, թե ով է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պատճառով խուսափել ծառայությունից:
«Ես նորից եմ կրկնում իմ գնահատականը հստակ է՝ անկախ անձերից եւ դերակատարներից»,-ասաց նա:











