Մենք գիտենք, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախազորակոչային տարիքի տղաների բշկական հետազոտությունների և ամբուլատոր տվյալների թվայնացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ:
«Այս որոշման իմաստն այն է, որ այն հետազոտությունները, որոնք արվում են երեխաներին, արխիվացվեն, որ 17 տարեկանում, եթե Աստված չանի կամ ոմանց ընկալմամբ՝ Աստված տա՝ հիվանդություն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայելու՝ ոնց եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում: Սա անվտանգության քաղաքական հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է»,-ասաց վարչապետը:











