Ռուսաստանը պարբերաբար խոսում է Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ դիտորդական առաքելության բացասական վերաբերմունքի և կոնֆրոնտացիոն էության մասին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը երկու տարով երկարաձգելու ԵՄ առաջարկը։
«Այս առաքելության հակաադրբեջանական, հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են։ Ավելին, դրան միանում են նաեւ ՆԱՏՕ-ի երկրները։ Ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական նախագիծ է, որն օգտագործվում է հավաքական Արեւմուտքի ներկայությունը տարածաշրջանում ամրապնդելու համար։ Մեզ համար նրա նպատակները պարզ են՝ իրավիճակի ապակայունացում և դրա օգտագործումը Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների դեմ», - ասաց նա։
Զախարովան նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունից բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի վերածելուց ոչինչ պետք չէ սպասել։
«ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար, և տարածաշրջանի առջև ծառացած բոլոր հրատապ խնդիրները պետք է լուծվեն հավաքական ջանքերի միջոցով՝ առանց արտաքին միջամտության», - ասել է Զախարովան։
Ռուս դիվանագետը կիսեց ադրբեջանական կողմի վրդովմունքը՝ ընդգծելով, որ ԵՄ առաքելությունը տեղակայելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու. «Ինչո՞ւ հաշվի չի առնվում տարածաշրջանային խաղացողի կարծիքը, ով արտաքին դիտորդ չէ և ով շահագրգռված է կայունության մեջ»։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելեց, որ ԵՄ-ն Հայաստանն օգտագործում է որպես ազդեցություն տարածելու գործիք և դիտորդական առաքելության հովանու ներքո լրտեսական գործունեություն է ծավալում տարածաշրջանում։

ՈւՂԻՂ. ԱՊՀ արդարադատության նախարարների դիմավորման արարողությունը

Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել I ԼՈՒՐԵՐ I 09:30

Վարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ

Ինչո՞ւ Էրդողանը կուլ տվեց Ալիևի դեմարշը և զիջման գնաց

Հաշվառված էր, երկու անգամ դատապարտված. ո՞վ է 29-ամյա երիտասարդի սպшնության մեջ մեղադրվողը

Պատերազմից 6 տարի անց վերքը դեռ թարմ է. նոյեմբերի 9-ը` «Եռաբլուրում»

Ո՞վ է 29-ամյա երիտասարդին սպшնողը. նոր մանրամասներ I ԼՈՒՐԵՐ 20:00

Նոր մշակաբույսերից՝ կայուն գյուղատնտեսություն․ ինչպես է ԵՄ աջակցությունը փոխում Գեղարքունիքի գյուղական համայնքները

Անհայտ անձը մտել է Փարաքարի եկեղեցի ու ջարդուփշուր արել ամեն ինչ

ՈւՂԻՂ. Անվանականչ՝ ի պատիվ 44-օրյա պատերազմում զոհվածների

Գյումրիի ռուսական ռազմաբազայի 2 ռուս զինծառայող է կալանավորվել | ԼՈՒՐԵՐ | 18:00

TRIPP-ը Հայաստանի ապաշրջափակման հնարավորություն կարող է լինել. Սուրեն Պարսյան