Հունվարի 20-ին Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման գարնանային նստաշրջանի առաջին նիստը մեկնարկել է ՀՀ օրհներգի թարմացված տարբերակով, որը դեռ քննարկման փուլում է։ Բացի այդ, հայտնվել է Հայաստանի տարածքի ոսկեզօծ մանրակերտը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմկացության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եւ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քննադատել են այս երկու որոշումները՝ նշելով, որ իշխանությունները հերթական անգամ խախտել են գործող օրենսդրությունը։