Հունվարի 20-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ի նշան բողոքի, կախել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզը՝ դրա համար օգտագործելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ամբիոնը։

Հայ ժողովրդի հայրենիքն այսպիսին էր, եւ այն կմնա Ազգային ժողովում այս տեսքով այնքան ժամանակ, մինչեւ որ վերադարձվի»,- ասել է Մկրտչյանը։

Ավելի ուշ պաստառը հանվել է Պետական պահպանության ծառայության աշխատակցի կողմից։