Դուք հարբեցողության հետ սեր ունեք, թե չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին հարց ուղղեց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Չէ, շնորհակալ եմ հարցի համար»,- վստահեցրեց Սիրունյանը։
Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե խորհրդակցել է իր հոգեբան-հոգեբույժ ընկերոջ հետ, որոնք ասել են, որ Facebook-ում պարբերաբար հրապարակային հայհոյախոսում են հարբեցողության նկատմամբ հակում ունեցող մարդիկ։
Սիրունյանն ասաց, թե պատրաստ է Գեղամ Նազարյանի հետ գնալ ու արյան անալիզ հանձնել։
«Հիմա 17 հասարակական կազմակերպություն հորդորում է, որ դուք կամ հրաժարվեք այս ամեն իչից, կամ ՔՊ-ին են հորդորում, Ձեր կարծիքով պատճառը ո՞րն է: Ընդ որում, այդ 17 ՀԿ-ների գերակշիռ մասը համակրանք ունեն ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է ձեր նկատմամբ վերաբերմունքը, որ այդ մարդիկ հրապարակային կոչ են անում։ Դուք չեք ուզո՞ւմ օգնեք այս երկրին, որ մի փոքր առաջընթաց ունենա։ Օրինակ, դուք ձեզ ԲԴԽ-ում այս ամեն ինչից հետո ո՞նց եք տեսնում, ԲԴԽ անդամների հետ ո՞նց եք շփվելու, ի՞նչ եք ասելու: Ասելու եք՝ սկսենք հայոյախոսե՞լ, թե՞ հայ ազգի այս կամ այն խմբին, շրջանի բնակչին սկսենք վիրավորելը»,-ասաց Նազարյանը:
Ալեքսանդր Սիրունյանն արձագանքեց. «Հարց, ըստ էության, չէր պարունակում ձեր խոսքը, բայց հարցադրումներին միևնույն է՝ պարտավոր եմ պատասխանել, հատկապես, որ Ձեր, ձեր ընտանիքի նկատմամբ իմ հարգանքը չափազանց մեծ է։
Ձեր առաջին հարցադրման հետ կապված, նորից եմ ասում՝ նման բան չկա, բայց եթե դեմ չեք, հարմար պահի, երկուսով գնում ենք արյան անալիզ տալու:
Վերջին հարցադրման հետ կապված ասեմ ձեզ՝ ես այդ ամեն ինչի մեջ ամենաշատը ուրախ եմ, որ մենք վերջապես քաղաքացիական հասարակություն ունենք, այ դրա համար ուրախ եմ»:











