Հունվարի 21-ին Երեւանում շարունակվում է հերթական խորհրդարանական քառօրյան։
Օրակարգում ընդհանուր առմամբ 31 հարց է։ Դրանցից 6-ն արդեն քննարկվել է։ Ներկա պահին քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։
Կքննարկվեն նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Տեսալսողական մեդիաների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Պաշտպանության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Սննդամթերքների անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Մինչդպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը եւ այլն։











