Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։ ՔՊ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու այդնիստին, իսկ դա նշանակում է, որ այն չի կայանա քվորումի բացակայության պատճառով:

Փոխարենը քաղաքապետրանի շենքում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը բրիֆինգ է հրավիրել եւ ներկայացնում է, թե ինչու չպետք է թանկանա տրանսպորտը Երեւանում: