Գյումրիում Մուշեղյանների 6 անձից բաղկացած ընտանիքը, որն ապրում է քաղաքի ավտոկայանի հարակից տարածքի մի կիսաքանդ քառահարկ շենքի 3-րդ հարկում, զրկված է սոցիալական նպաստից: Ընտանիքի հայրը գործազուրկ է, խնամում է երկու ծնողազուրկ երեխաների: Ձմռան վառելիքը երեխաների տատը հայթայթում է փողոցներում տեղադրված աղբամաններից:
Սակայն առավել դաժան ու աննկագրելի, մի իսկական սարսափ ֆիլմ է հիշեցնում այս ընտանիքի մանկահասակ երեխաների հետ կապված պատմությունը: Երեխաների ներկայիս խնամակալի` Գոհար Մուշեղյանի պնդմամբ 9-ամյա Գեւորգից եւ 7-ամյա Լուսինեից բացի կա նաեւ 3-րդ երեխան, ում մանկահասակ տարիքում վաճառել է ամուսնուց բաժանված եւ ներկայումս Երեւանում բնակվող մայրը:
«Շիրակ Կենտրոնը» կողմից ներկայացվող տեսանյութը անօթեւան եւ ահավոր ծանր պայմաններում ապրող, երկու միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող այդ ընտանիքի մասին է:











