Ամեն ինչ հնարավոր է, դրա հետ կապված խմբակցության ղեկավարը մեր կարծիքը կբարձրաձայնի, կիմանաք, երբ որ դրա ժամանակը գա։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ՔՊ-ն դեմ քվեարկի ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու ժամանակ;
Հարցին՝ ինքն ի՞նչ դիրքորոշում ունի ՍԻրունյանի թեկնածության հարցում՝ հաշվի առնելով վերջինիս հայհոյախառն գրառումները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իմ դիրքորոշումը իմ խմբակցության դիրքորոշումից չի կարող տարբերել: Ես չեմ կարող ասել, որ ես դիրքորոշում ունեմ, որը խմբակցությունից դուրս է և մեկ ամսով սառեցնում եմ իմ մասնակցությունը «Քաղաքացիական պայմնագիր» խմբակցությանը»:
Նա տեղեկացրեց, որ այսօրվա մեջ կամ վաղը ՔՊ-ի դիրքորոշումը հայտնի կլինի:











