Եթե մի իշխանության թուրք–ադրբեջանական տանդեմն է աջակցում, դժվար է այդ իշխանությանը հեռացնելը։ Մարդիկ դուրս են եկել պայքարի, իշխանությունը ոստիկանական բիրտ ուժ է կիրառում, նռնակներ նետում,  մարդկանց խոշտանգում, քրեական գործեր հարուցում, մեր ընտանիքի անդամների ու հարազատների դեմ քրեական գործեր են հարուցել, հեշտ չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ իշխանափոխության պահանջով մեկնարկած շարժումները հաջողության չեն հասնում։

«Եթե հեշտ լիներ այդ խնդիրը լուծելը, մինչև հիմա կատարված կլիներ։ Բայց եթե անգամ դժվար էլ է, մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք այդ խնդիրը լուծելու համար»,–հավելեց նա։