Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ հունվարի 21-ին, ավանդույթի համաձայն հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարությունների ժամ է:

Հերթագրվել է 19 պատգամավոր: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ մինչեւ 3 րոպեանոց հայտարարությամբ:

Առաջին 10 հերթագրվածներն են՝ Սիսակ Գաբրիելյանը, Արմեն Ռուստամյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Թադեւոս Ավետիսյանը, Հայկ Մամիջանյանը, Ռուստամ բաքոյանը, Տիգրան Աբրահամյանը, Էմմա Պալյանը եւ Մհեր Մելքոնյանը: