Ամերիկյան լեգենդար «Beach Boys» խումբը հայտարարել է միավորման մասին` նոր ալբոմի ձայնագրման համար:

Խմբի նախկին մասնակիցներ Բրայան Ուիլսոնը, Մայք Լավը, Էլ Ջարդին, Բրյուս Ջոնսթոնը եւ Դեյվիդ Մարքսը որոշել են գնալ «Black Sabbath»-ի ճանապարհով` թողարկել նոր սկավառակ եւ մեկնել միջազգային շրջագայության` նվիրված  խմբի ստեղծման  50-ամյակին: Ծրագրված  50  համերգներից առաջինը կանցկացվի Նոր Օռլեանում:

Ուիլսոնի խոսքով` նա կարոտելէ  ընկերներին եւ ուրախ է նրանց հետ նորից աշխատելու համար: Սկավառակի անվանումը դեռեւս հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն կթողարկվի հաջորդ տարի ապրիլին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ միավորման մասին էր հայտարարել բրիտանական լեգենդար «Black Sabbath» ռոք խումբը:

Հիշեցնենք, որ Beach Boys-ը ստեղծվել է  1961թ. Կալիֆոռնիայում:  Համաշխարհային հռչակ խմբին բերել էր  «Surfin` USA» երգը: