Այս պահին սպասում ենք կազմակերպության արձագանքին, եւ այդ իմաստով մեր գործողությունները պարզ են, մենք պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների վերադֆարձ պետք է լինի: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նապարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալ;ով Սնուփ Դոգի այդպես էլ չկայացած համերգին:

«Պայմանագրով բոլոր դորւյթները կարգավորված են եւ ես կարծում եմ, որ արդեն զուտ իրավական բնույթի հարց է: Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել: Իհարկե, այնպես չէ, որ որեւէ մեկը կցանկանար այս տարբերակը: Գիտեք, որ 2023-ի սեպտեմբերի հայտնի իրադարձությունների պատճառով համերգը տեղի չունեցավ, ամեն ինչ նախապատրաստված էր, պլանավորված էր: Այդ իմաստով սա որեւէ մեկի դիտավորությունը չէ, բայց ստեղծված հանգամանքները բերել են այն իրավիճակին, որ այնուհետեւ 24-ին համերգը հնարավոր չի եղել կազմակերպել, կազմակերպության ջանքերը չեն հասել արդյունքի: Հետեւաբար, գումարները պետք է հետ վերադարձվեն: Կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք և ըստ այդմ պարզ կլինի»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ 2023թ-ի սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը հետաձգվեց Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ հարձակումից հետո: Համերգի կազմակերպման համար որպես դրամաշնորհ նախարարությունը հատկացրել էր 6 միլիոն դոլար։