ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ հայտարարելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խախտում է իրենց իրավունքները եւ խնդրեց մեկնաբանել։
«Այսօր տեղի ունեցավ երկու խախտում։ Նախ, պարոն Սիմոնյանը խնդրեց մեզ, որ ժամանակի մեջ տեղավորվենք, որովհետեւ հյուրեր ունեն։ Բայց պարոն Սիմոնյանը առանց հերթագրման ձայն տվեց պարոն Սուքիասյանին։ Իմ գործընկեր պարոն Հակոբ Ասլանյանը շատ պարզ ու տրամաբանական հարց ուղղեց առողջապահության նախարարին, բայց պարոն Սիմոնյանը, էլի ոտնահարելով ԱԺ կանոնակարգ օրենքը, ասաց, որ՝ ձեր հարցին կպատասխանենք գրավոր։ Դուք՝ որպես արդարադատության նախարար, այստեղ որևէ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։ Թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրեմ, որ էս իրենց թաղը չէ»,- ասաց Աղազարյանը։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ հարցը կառավարության որևէ անդամի չի վերաբերում, հետևաբար, որեւէ մեկը չի պատասխանի:
Հովիկ Աղազարյանը տեղից արձագանքեց, ինչին ի պատասխան ԱԺ նախագահը ասաց. «Ձեզ կոռեկտ պահեք, թե չէ ես ձեզ կհրավիրեմ կոռեկտության»:











