Բարսելոնան առաջին ակումբն է, որին հաջողվեց դառնալ աշխարհի կրկնակի չեմպիոն: Երկրորդ տարին անընդմեջ կատալոնացիները հաղթեցին աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում: Ճապոնիայում կայացած խաղում Բարսելոնան 4:0 հաշվով առավելության հասավ Լիբերտադորեսի գավաթակիր, Բրազիլիայի Սանթոսի նկատմամբ:

Սանթոս - Բարսելոնա` 0:4
Մեսի (17, 82), Չավի (24), Ֆաբրեգաս (45)