ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որից չի զեկուցվում 23-ը:
Նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ․» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- Բյուջետային ծրագրերի գնահատման կարգը հաստատելու մասին,
- Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին և այյլ հարցեր:











